Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԲԱՂԱԲՈՒՐՋ ԵՎ ՎԱՉԱԳԱՆ

27.10.2025

 Անցած շաբաթ Կապան համայնքում հերթական շրջայցի օրերից մեկը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն սկսեց Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղկադրումով։

Դեպի Բաղաբուրջ ճանապարհին դիտարկվել է «Ազատամարտիկների փողոցից Բաղաբուրջի հուշահամալիր տանող ճանապարհի, հուշահամալիրից Բաղաբուրջ թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիրը։
Ծրագրի արժեքը՝ 175,21 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 60% կամ 105,12 մլն դրամ։
Օրվա ընթացքում մարզպետը շրջայցի շրջանակում այցելել է նաև Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն։
Թատրոնին հարակից տեղամասում դիտարկվել է տարածքը, որտեղ շուտով կմեկնարկի հաստատված՝ Թումանյան փողոցի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագիրը։
Ծրագրի արժեքը՝ 65,38 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 55% կամ 35,96 մլն դրամ։
Նույն օրը Ռոբերտ Ղուկասյանն այցելել է Վաչագան թաղամաս ևս, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները։
Վաչագանում մարզպետն այցելել է նաև Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց, Սուրբ Աստվածածին եկեղեցի, «Անտառի» և «Նավասարդ ռեզորթ» համալիրներ, «Լամոլի պարկ»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-26 09:51:52