Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այց Կապան քաղաքի Բարաբաթում, Կավարտ, Աշոտավան թաղամասեր
29.10.2025
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անցած շաբաթ համայնքում շրջայցի շրջանակում եղել է Կապան քաղաքի Բարաբաթում, Կավարտ, Աշոտավան թաղամասերում։
Բարաբաթումի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի այցից հետո մարզպետը հանդիպել է թաղամասի բնակիչներին, այցելել Հ․ Ոսկանյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց, Կապանի թիվ 1 ՆՈՒՀ-ի մասնաճյուղ (Բարաբաթում)։ Դպրոցում 20 կՎտ հզորությամբ արևային կայան է տեղադրվել մարզպետի աշխատակազմի և UN WFP-ի համագործակցությամբ։
Մարզպետն այցելել է Կապանի թիվ 11(Կավարտ) միջնակարգ դպրոց ևս։
Օրվա ընթացքում հընթացս դիտարկվել է նաև Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագիրը․ ընդհանուր արժեքը՝ 33,56 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 55% կամ 18,46 մլն դրամ։
Այնուհետև ԶՊՄԿ ղեկավարության հետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբի մարզական բազա, հետևել պատանի ֆուտբոլիստների մարզումներին։


