Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջին անգամ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշարի մարզային փուլը

29.10.2025

 Հոկտեմբերի 28-ին առաջին անգամ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշարի մարզային փուլը, որում ուժերը չափեցին հայտագրված 13 դպրոցների 88 աշակերտ՝ մարզի բոլոր համայնքներից։

Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներից երկու տարիքային խմբով կազմված թիմերը (4 աղջիկ, 4 տղա) կներկայացնեն Սյունիքը մրցաշարի հանրապետական փուլում, որը կկայանա Ծաղկաձորում նոյեմբերի 22-23-ը:
Մրցաշարի նպատակն է մասսայականացնել լող մարզաձևը ՀՀ-ում, դպրոցահասակների մեջ արմատավորել ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարը, տաղանդավոր, հեռանկար ունեցող պատանիների բացահայտումը՝ հետագայում Հայաստանի առաջնություններում ընդգրկելու նպատակով:
Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբով՝ 8-12 տարեկաններ, 13-17 տարեկաններ։
Մարզային փուլի համակարգողն ու անցկացման պատասխանատուն Սյունիքի մարզպետի աշխատակազմն էր, ներկա էին «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 09:20:21