Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ
01.11.2025
Հոկտեմբերի 31-ին Հայաստանի բանկերի միությունը Կապանում նախաձեռնել էր «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովը։
Համաժողովի նպատակն էր ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից սեփական ռեսուրսների, ՀՀ կառավարության աջակցությամբ, ինչպես նաև միջազգային ծրագրերի ներգրավմամբ իրականացվող ՓՄՁ վարկավորման գործիքները, դրանց արդյունքներն ու արդյունավետությունը, ինչպես նաև քննարկել ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները։
Համաժողովի բացմանը ներկաներին ողջունեցին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը, Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։
Էդգար Մարտիրոսյանը կարևորեց համաժողովը Սյունիքում անցկացնելու նախաձեռնությունը և ընդգծեց դրա դերը մարզի բիզնես միջավայրի զարգացման համատեքստում։
Միջոցառումը մեկնարկեց «Բանկերը մեկ տեղում» էքսպոյով, որտեղ Սյունիքի ձեռնարկատերերն ու բնակիչները հնարավորություն ունեին հանդիպելու բանկերի ներկայացուցիչներին, ծանոթանալու առաջարկված հնարավորություններին։
Այնուհետև կազմակերպված պանելային քննարկմանը մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը ներկայացրեց Սյունիքի տնտեսության կառուցվածքը, ըստ համայնքների դրա առանձնահատկություններն ու ներուժը, ՓՄՁ սեկտորի և ծառայությունների ոլորտի զարգացմանը խանգարող հանգամանքները։
Համաժողովն ամփոփվեց «Պետական աջակցության ծրագրեր ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում» թեմայով պանելային քննարկմամբ։


