Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԵՂՐԻՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԴՐԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
03.11.2025
Նոյեմբերի 1-ին Մեղրի համայնքի «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես բացվեց:
Այն կազմակերպել է ՀՀ կենտրոնական բանկը՝ ներկայացնելով հայկական դրամի պատմությունն ու կարևորությունը։
Բացման հանդիսավոր միջոցառմանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից ներկաներին ողջունեց և ՀՀ ԿԲ-ին արտագնա ցուցադրությունը Մեղրի բերելու համար շնորհակալություն հայտնեց մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։
Ելույթ են ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 9-ը ներառյալ։
Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ ԿԲ դրամական թողարկումներին և հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, ֆինանսական համակարգի ծառայություններից (վարկեր, ավանդներ, վճարային քարտեր, ապահովագրական պրոդուկտներ) օգտվելու կանոններին, ինչպես նաև հայկական դրամի գեղարվեստական արժեքին և ժամանակի ընթացքում դրա ձևափոխություններին։


