Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏԱՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻՆ

04.11.2025

 Նոյեմբերի 4-ին ՀՀ-ում նշվում է Սոցիալական աշխատողի օրը։

Մասնագիտական տոնի կապակցությամբ, սոցիալական ոլորտում երկարամյա և նվիրված աշխատանքի, մասնագիտական նվիրումի համար՝ Սյունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրվել է Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնի ընդունարանի ավագ մասնագետ Արմինե Դանիելյանը։
Նա շուրջ 36 տարի աշխատել է սոցիալական ոլորտում՝ իր նպաստը բերելով դրա կայացմանն ու բնակչության տարբեր խավերին ուղղված աջակցությանը։
Մարզպետի շնորհակալագիրն այսօր տիկին Դանիելյանին է փոխանցել մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը՝ շնորհակալություն հայտնելով նվիրված աշխատանքի համար, առողջ և խաղաղ երկար տարիներ մաղթելով՝ վաստակած հանգստի մեկնելու նախօրեին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 12:52:19