Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ

05.11.2025

 Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ Քաջարանում դիտարկել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդմամբ սուբվենցիոն ծրագրերով այս պահին ընթացող շինաշխատանքները։

--------------------------------------------------------
Քաջարան քաղաքում նոր նախադպրոցական ուսումնական հաստատություն է կառուցվում։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 559,39 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 78 տոկոս, համայնքինը՝ 22։
Կապալառու՝ «Աժդանակ» ՍՊԸ։
Իրականացվել է աշխատանքների 75 տոկոսը։
Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի աստիճանների վերակառուցում և հենապատի ուժեղացում, Գայի փողոցի թիվ 2, 3 շենքերի բակային հատվածի բարեկարգում, Լեռնագործների փողոցի թիվ 1-15 և16 շենքերի բակային հատվածի բարեկարգում, Շահումյան փողոցի թիվ 1-5 շենքերի բակային հատվածի բարեկարգում, Չարենցի 3-րդ փողոցի հիմնանորոգում։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 186,078 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 60 տոկոս, համայնքինը՝ 40։
Կապալառու՝ «Աժդանակ» և «Արտտիգ» ՍՊԸ-ներ։
Իրականացվել է աշխատանքների 60 տոկոսը։
Քաջարան քաղաքի «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ (Շահումյան 8, Բակունցի 5, Բակունցի 9, Խանջյան 12, Լեռնագործներ 19)»։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 178,83 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 56,7 տոկոս։
Կապալառու՝ «Արշ Արա» և «Շին Քար» ՍՊԸ-ներ։
Իրականացվել է աշխատանքների 85 տոկոսը։
Մ2-Գեղի-Գեղավանք ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգում (3-րդ փուլ):
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 548,25 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 59 տոկոս։
Կապալառու՝ «Կապանի նորոգշին» ՍՊԸ։
Իրականացվել է աշխատանքների 55 տոկոսը։
Լեռնաձոր-Փուխրուտ-Կաթնառատ ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգում (2-րդ փուլ):
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 523,62 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 59 տոկոս։
Կապալառու՝ «Ապառաժ» ՍՊԸ։
Իրականացվել է աշխատանքների 35 տոկոսը։
Քաջարան քաղաքի Լեռնագործներ փողոցի նորոգում։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 253,021 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 59 տոկոս։
Կապալառու՝ «Աժդանակ» ՍՊԸ։
Իրականացվել է աշխատանքների 50 տոկոսը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 12:52:19