Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵՑ
06.11.2025
Այսօր կայացել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի՝ գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Այն վարում էր հանձնաժողովի նախագահ, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը։
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, հրավիրված էին նաև աշխատակիցներ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կապանի բաժնից, ՄՍԾ Կապանի տարածքային կենտրոնից, Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնից։
Օրակարգի հիմնական թեման ընտանեկան բռնությունն էր։ Հարցի մասին զեկուցել է «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ի նախագահ Լիանա Սահակյանը՝ ներկայացնելով Սյունիքում տվյալ երևույթի վիճակագրական պատկերը, ինչպես նաև տեղեկատվություն՝ բռնության ենթարկված անձանց աջակցման ուղղությամբ կատարված աշխատանքերի վերաբերյալ։
Հանձնաժողովի մյուս անդամները ևս խոսել են թեմայի մասին, ներկայացվել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման մեխանիզմները։ Հնչել են առաջարկներ մարզում բնակչության շրջանում իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների մասին, և ևս մեկ անգամ արձանագրվել է, որ բռնության դեմ պայքարի արդյունավետությունը մեծացնելու համար անհրաժեշտ է համատեղել հանրության բոլոր անդամների ու բոլոր պատասխանատու կառույցների ջանքերը։


