Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՄԵՂՐԵՑԻՆԵՐԻՆ
08.11.2025
Այսօր տոն է Մեղրիում՝ նշվում է քաղաքի օրը, որի կապակցությամբ շնորհավորում եմ նրա բնակիչներին։
Սա քաղաքի հանդեպ սերն ու հոգատարությունն արտահայտելու օրն է, որը կարևոր է բոլորիս համար, նրա բնակիչների համար՝ թե՛ այստեղ ծնվածների, թե՛ նրանց, ում տունն է այժմ Մեղրին։
Հայաստանի ամենաքաղցրահամ մրգերի օրրանի համբավից ու հետաքրքիր կոլորիտը պահպանած բնակավայրերի շարքում լինելուց զատ, Մեղրին այսօր կարևոր ենթակառուցվածքների հանգույց է, որոնք կենսական են ոչ միայն մեր մարզի ու ողջ Հայաստանի համար, այլև կշիռ ունեն և նոր նշանակություն են ստանում տարածաշրջանում։ Այս համատեքստում բացվում են զարգացման նոր հորիզոններ։
Այստեղ ապրում են տարբեր ոլորտներում շնորհաշատ ու աշխատասեր մարդիկ։
Եվ հենց նրանց ամենօրյա աշխատանքի և նվիրվածության շնորհիվ է քաղաքը բարգավաճում, դառնում ավելի գեղեցիկ, հարմարավետ և ժամանակակից։
Տոնական օրը նաև առիթ է շնորհակալություն հայտնելու բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ջանքով ներդրում են ունեցել և շարունակում են ունենալ Մեղրիի անցյալի, ներկայի ու ապագայի կերտման գործում։
Մեղրի բնակիչներին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, առողջություն և նոր հաջողություններ՝ իրենց բոլոր նախաձեռնություններում։
Թո՛ղ այս տոնական օրը ուրախություն և լավ տրամադրություն պարգևի բոլորիդ, և թո՛ղ յուրաքանչյուր տուն լցնի ջերմությամբ ու նոր խթան դառնա՝ քաղաքի և երկրի բարօրության համար ոգեշնչված աշխատանքի համար։


