Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

10.11.2025

 Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետությունում այսօր նշվող Տեղական ինքնակառավարման օրվա առիթով։ 

Զարգացող, կայուն ու քաղաքացիների համար բարեկեցիկ միջավայր ապահովող  համայնքները մեր երկրի առաջընթացի գրավականներից են։ 

Համայնքային մակարդակում են ծնվում շատ կարևոր նախաձեռնություններ, սահմանվում լուծում պահանջող խնդիրների առաջնահերթությունները, բարձրաձայնվում  քաղաքացիների կենսական խնդիրների մասին։

Մեր համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին ու ՏԻՄ համակարգի աշխատակիցներին մասնագիտական ​​տոնի կապակցությամբ արգասաբեր գործունեություն, խաղաղ արարելու հնարավորություն և քաղաքացիների անկեղծ գնահատանքն եմ մաղթում։ 

Օրվա առիթով շնորհավորում եմ ու շնորհակալություն հայտնում նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմի այն մասնագետներին, որոնց ամենօրյա աշխատանքը կապված է հենց համայնքների հետ, որոնք սերտ համագործակցում են ու  մասնագիտական ներդրում ունեն ՏԻՄ ոլորտի բնականոն գործունեության ապահովման մեջ։

Համոզված  եմ, որ համատեղ ջանքերով՝ տարածքային կառավարման մարմնի ու ՏԻՄ համակարգի ներկայացուցիչներս կշարունակենք ամրապնդել մեր մարզը, նրա տնտեսական, սոցիալական, մշակութային ներուժը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ  սյունեցիների կյանքի ու աշխատանքի համար։

Բոլորիդ խաղաղություն և առողջություն եմ ցանկանում՝ ի շահ մեր քաղաքացու, ի շահ յուրաքանչյուր համայնքի ու մեր պետության բարօրության։




← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-10 11:57:42