Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԻ 100-ԱՄՅԱԿԸ

12.11.2025

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 11-ին մասնակցել է Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Շնորհավորելով կապանցիներին քաղաքում 100-ամյա պատմությամբ դպրոց ունենալու կապակցությամբ՝ նա նշեց․
«Վստահ եմ, որ 100 տարի առաջ այն մարդիկ, որ Կապանում դպրոց բացեցին, ունեին երազանք, որ այստեղ երեխաները պետք է լավ կրթություն ստանան։ Եվ մեկդարյա պատմություն ունենալն այսօր պարտավորեցնող է թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար»։
Միջոցառմանը ներկա էին նաև մարզային ու համայնքային իշխանության պաշտոնյաներ, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներ։
Հանդիսության ընթացքում ներկայացվեց կրթօջախի անցած ճանապարհը, գեղարվեստական կատարումներով հանդես եկան ներկայիս ու նախկին աշակերտները, հնչեցին շնորհավորանքներ շրջանավարտներից, նախկին տնօրեններից ու մանկավարժներից։
Կապան քաղաքում (շրջանի գյուղերում դպրոցներ վաղուց են եղել) առաջին 7-ամյա դպրոցի զանգը հնչել է 1925 թ․ հոկտեմբերին, դպրոցն այնուհետև դարձավ միջնակարգ, հետո մայր կրթօջախից ծնվեցին քաղաքում այժմ գործող ու սեփական ուղի կերտած մյուս դպրոցները։
Հիմնադրման 100-ամյակի առթիվ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նվիրված և արդյունավետ մանկավարժական գործունեության, սերունդների կրթության և դաստիարակության գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության, մասնագիտական վարպետության համար շնորհակալագրեր հանձնեց դպրոցի տնօրեն Լուսինե Զաքարանին ու աշխատանքային հարուստ կենսագրությամբ աշխատակիցներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-12 12:18:50