Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

14.11.2025

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 13-ին այցելել է Կապանի Գեղանուշ, Գոմարան և Աճանան գյուղեր, հանդիպել բնակիչներին, լսել նրանց բարձրաձայնած հարցերը, եղել բնակավայրերի կրթօջախներում, դիտարկել ավարտված ու ընթացիկ ծրագրերը։

————————————————
Կառավարության 60% համաներդրմամբ՝ 181 մլն դրամով սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Կապանից դեպի Գեղանուշ գյուղ տանող ճանապարհը։
Սուբվենցիոն ծրագրով ավարտվում է Գեղանուշի կենտրոնական փողոցների և Գոմարան գյուղ տանող ճանապարհի նորոգումը՝ 49,7 մլն դրամով՝ պետբյուջեի 55% մասնաբաժնով։
Պետական միջոցներով հիմնանորոգվում է Աճանանի միջնակարգ դպրոցի շենքը։ Մարզպետը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին, ինչպես նաև ներկա պահին այլ տարածքում կրթական գործընթացի կազմակերպման պայմաններին՝ աշակերտների ու մանկավարժների համար։
Սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է Աճանան բնակավայրի ոռոգման համակարգը․ ծրագրի արժեքը՝ 158,32 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 70% կամ 110,82 մլն դրամ։

Ռոբերտ Ղուկասյանն Աճանանում այցելել է նաև խոշոր եղջերավոր անասունների ֆերմա, որը հիմնվել է պետական ու միջազգային աջակցման ծրագրերով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-14 15:23:24