Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

19.11.2025

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Ժելկո Լեժայային և տարածքային ներկայացուցիչ Վալերի Ղազարյանին։

Ենթապատվիրակությունն ավարտում է իր առաքելությունը մարզում, և այսուհետ Սյունիքին վերաբերող ծրագրերն ու անհրաժեշտ աշխատանքը կհամակարգվի Երևանից։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ի գործընկերներին՝ գործունեության տարիներին մարզում կատարած մեծ աշխատանքի, մարզպետի աշխատակազմի հետ մշտապես Սյունիքի ծրագրերի առաջնահերթությունների քննարկման, համագործակցված աշխատանքի համար՝ նշելով, որ ամենուրեք տեսանելի է իրականացվածի արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ու կարևորվեցին ոչ միայն հումանիտար ուղղվածությամբ, այլև ուրիշ ոլոտներում իրականացված աշխատանքը, մասնավորապես, մարզի առողջապահական համակարգի կառույցները արևային էներգիայի կայաններով ապահովելը, հողերի մելիորացիայի մեծ աշխատանքը, որի շնորհիվ շատ տարածություններ դարձել են մշակվող, սահմանային բնակավայրերում գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացումը և այլն։
Ժելկո Լեժայան ևս շնորհակալություն հայտնեց մարզպետին՝ համագործակցության ու իրենց աշխատանքի ընթացքում մշտական աջակցության համար, որոնք մեծացրել են ծրագրերի արդյունավետությունը։
Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային հետագա հաջողություններ մաղթեց ԿԽՄԿ-ի աշխատակիցներին ու շնորհակալագրեր հանձնեց նրանց՝ Սյունիքի մարզում մարդասիրական առաքելության իրականացման, ճգնաժամային իրավիճակներում ցուցաբերված աջակցության արդյունավետ կազմակերպման և մարզպետի աշխատակազմի հետ սերտ համագործակցության համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 17:52:05