Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԵՐ

24.11.2025

 Շարունակելով շրջայցը Կապան համայնքում՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եղել է Սյունիք, Սզնակ, Բարգուշատ, Դիցմայրի, Առաջաձոր, Ձորաստան, Արծվանիկ, Կաղնուտ, Դավիթ Բեկ և Վարդավանք գյուղերում։

Բնակիչների հետ հանդիպումներից բացի, մարզպետն այցելել է գյուղերի կրթօջախներ, ՆՈՒՀ-եր, ԲՄԿ-ներ, գյուղատնտեսության ոլորտում մասնավոր սեկտորի ներկայացուցիչների, պատմամշակութային վայրեր, դիտարկել տարբեր ծրագրերով իրականացված աշխատանքերը, լսել բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկները, արձանագրել ուսումնասիրության կարիք ունեցող հարցերը։
———————————————————————
Նշված գյուղերում դիտարկված ծրագրերից են․
ՀՀ պետական բյուջեի միջոցներից 1,55 մլրդ դրամով Սյունիք գյուղում նոր միջնակարգ դպրոցի շենք է կառուցվում, որը շինարարության ավարտից հետո կգործի որպես կրթահամալիր։
Կապան համայնքի Սյունիք բնակավայրի գյուղամիջյան ճանապարհների նորոգում և ասֆալտապատում․
ծրագրի արժեքը՝ 97,82 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը 55% կամ 53,8 մլն դրամ։
Սյունիք գյուղում պետական 16 մլն դրամ ֆինանսավորմամբ նաև 9 ընտանիք տուն է կառուցում։
Սզնակ բնակվայրի ջրամատակարարման համակարգի բարելավում․
ծրագրի արժեքը՝ 199,9 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 75% կամ 149,9 մլն դրամ։
Դիցմայրի բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում․
ծրագրի արժեքը՝ 135,63 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 75% կամ 101,72 մլն դրամ։
Սզնակում և Դիցմայրիում նոր ջրագծերը դեռևս շահագործման չեն հանձնվել։
Կաղնուտ բնակավայրի խմելու ջրամատակարարման ապահովում․
ծրագրի արժեքը՝ 123,28 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը 70% կամ 86,30 մլն դրամ։
Կաղնուտի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում․
ծրագրի արժեքը՝ 52,12 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը` 55% կամ 28,66 մլն դրամ։
ՀՀ կառավարության միջոցներով 1,76 մլրդ դրամով Արծվանիկում նոր դպրոցական շենք է կառուցվում, որն այնուհետև որպես կրթահամալիր կգործի։
Ռ․ Ղուկասյանը դիտարկել է շինաշխատանքների ընթացքը, ինչպես նաև ներկայիս դպրոցում մասնակցել կրթական առօրյային, մանկավարժների հետ խոսել իրենց հետաքրքրող հարցերի մասին։
Արծվանիկի ՆՈՒՀ-ի հարևանությամբ տարածքի բարեկարգում․
ծրագրի արժեքը՝ 38 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 80% կամ 30,4 մլն դրամ։
Արծվանիկի բուժկետի նորոգման աշխատանքներ․
ծրագրի արժեքը՝ 5,87 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 50% կամ 2,93մլն դրամ։
Արծվանիկ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհների նորոգում և ասֆալտապատում․
ծրագրի արժեքը՝ 93,78 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը 55% կամ 51,57 մլն դրամ։
Արծվանիկի 2-րդ փողոցի վերանորոգում․
ծրագրի արժեքը՝ 175,21 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 60% կամ 105,12 մլն դրամ։ (Ենթածրագրի մի մասով իրականացվել է Բաղաբուրջ հուշահամալիր տանող ճանապարհի վերանորոգում):
Արծվանիկի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում․
ծրագրի արժեքը 41,76 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը 75% կամ 31,32 մլն դրամ։
Մարզպետն այցելել է նաև Արծվաբույն տարեցների կենտրոն, որտեղ PIN-ի և UNHCR-ի հետ համագործակցությամբ բարելավվել են փոքր տան պայմանները, տրամադրվել է տեխնիկա և գույք։
Վարդավանք բնակավայրում վերանորոգվել է այլընտրանքային նախակրթարանի համար նախատեսվող շենքը։
Ծրագրի արժեքը՝ 19,42 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 65% կամ 12,62 դրամ։
Վարդավանքի խմելու ջրագծի և ՕԿՋ-ի կառուցում․
ծրագրի արժեքը՝ 104,75 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 70% կամ 73,33 մլն դրամ։

Դավիթ Բեկ գյուղում տեղադրվել են 2 լրակազմ էլեկտրական հովիվներ և արևային ջրատաքացուցիչ՝ UNDP-ի EU4Dialogue ծրագրի շրջանակներում, 15 տնային տնտեսություններում հիմնվել են 100 քմ ազնվամորու ինտենսիվ այգիներ ու տեղադրվել է համայնքային նշանակության 20 կՎտ հզորությամբ արևային կայան (UN WFP)։
Դավիթ Բեկի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ․
ծրագրի արժեքը՝ 43,92 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 50% կամ 21,96 մլն դրամ։
Դավիթ Բեկ բնակավայրի ջրամատակարարում․
ծրագրի արժեքը՝ 111 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 70% կամ 77,7 մլն դրամ։
Դավիթ Բեկ բնակավայրի 1-ին փողոցի 10-րդ նրբանցքի թիվ 1 հասցեում բնակելի տան վերակառուցում․
ծրագրի արժեքը՝ 76,34 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 60% կամ 45,80 մլն դրամ։
Դավիթ Բեկում պետական 16 մլն ֆինանսավորմամբ 3 ընտանիք տուն է կառուցում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-24 12:45:40