Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ԱՇՆԱՆ ՏՈՆԸ

25.11.2025

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը նոյեմբերի 24-ին Տեղ համայնքի Արավուս բնակավայրում աշնանը նվիրված միջոցառման մասնակցեց։

Համայնքապետարանի նախաձեռնությամբ «Աշնան յոթ գույները» խորագիրը կրող միջոցառումների շարքը հերթով անցկացվում է համայնքի բոլոր գյուղերում, և Արավուսում կազմակերպվածը նախավերջինն էր։
Տեղի գյուղական բնակավայրերը աշնանը նվիրված տոնին ներկայանում են ավանդական ուտեստներով, տարածքին բնորոշ հյուրասիրությամբ, ազգային երգուպարով, կենցաղի առանձնահատկություններով և սովորույթներով՝ ուրախ տրամադրություն ապահովելով իրենց բնակիչների ու հարևան գյուղերից հյուրերի համար, զգացնել տալով նաև իրենց միասնությունը։
Ամփոփիչ միջոցառումը կլինի Տեղ գյուղում։
Արավուսցիները օրվա համատեքստում նաև համագյուղացի կեսդարյա կենսագրությամբ ընտանիքի «Ոսկե հարսանիքը» կազմակերպեցին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-25 11:04:12