Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ
27.11.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Կարեն Բալյանը նոյեմբերի 26-ին այցելել են «Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց» և «Սիսիանի N 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներ՝ ծանոթանալու «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին ու դիտարկելու մինչ այժմ իրականացվածի արդյունքները։
Հարժիսում պետական 586 մլն դրամ հատկացումով նոր կրթահամալիր է կառուցվում, որի շինաշխատանքներն ավարտական փուլում են։
Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցը վերանորոգվել է պետբյուջեից 313 մլն դրամ գումարով։ Շինաշխատանքներն այստեղ ավարտված են, ընթանում է դպրոցի կահավորումը։


