Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱԶԳ-Ի՝ 2025-ԻՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

27.11.2025

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունանն ու խորհրդական Կարեն Բալյանն այսօր ընդունել են Ավստրիական զարգացման գործակալության Վիեննայի գլխավոր գրասենյակի ծրագրերի ղեկավար Պետրա Օբերբերգերին ու կառույցի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին։

Հանդիպման առանցքում ԱԶԳ-ի կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, կայունության և զարգացման» (R2D Syunik) ծրագրի ավարտված, ընթացիկ ու առաջիկա աշխատանքների քննարկումն էր։
Հայկ Հարությունյանն ու Կարեն Բալյանը շնորհակալություն հայտնեցին միջազգային գործընկերոջը՝ մարզում կատարվող աշխատանքների համար՝ նշելով որ մինչ այժմ մարզային իշխանության և ԱԶԳ-ի միջև առկա են արդյունավետ համագործակցություն ու փոխգործակցված աշխատանք, որոնք էլ տեսանելի արդյունք են ապահովում։
Պետրա Օբերբերգերն իր հերթական այցի ընթացքում դիտարկում է Սյունիքում իրականացված ծրագրերը ու նշեց, որ գոհ է իր տեսածից՝ փոփոխություններն ակնառու են։
Հանդիպման ընթացքում հյուրերը հակիրճ ներկայացրեցին այս տարվա ընթացքում մարզում իրագործված ծրագրերը։
Մասնավորապես, համայնքային ենթակառուցվածքների զարգացման բաղադրիչի շրջանակում 2025-ին իրականացվել կամ ավարտին է մոտենում 13 ծրագիր՝ 835 հազար եվրո արժեքով։ Դրանցով Սյունիքի տարբեր համայնքներում տեղադրվել են արևային կայաններ, ապահովվել է խմելու և ոռոգման ջրամատակարարում, կառուցվել են լուսավորության, կոյուղու համակարգեր, նորոգվել վարչական շենքեր և այլն։
Մոտ 10 ծրագիր արդեն իսկ հաստատվել է գալիք տարվա համար։
Համայնքային ենթակառուցվածքներին ուղղված բաղադրիչից զատ, երկրորդ բաղադրիչով ընթանում են բիզնեսի զարգացման ոլորտում ծրագրերի ընտրությունն ու դրամաշնորհների հատկացումը։
ԱԶԳ-ի ներկայացուցիչները տեղեկացրին նաև, որ 2026-ից նախատեսում են գործուն մասնակցություն ունենալ կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրերին՝ այսպիսով աջակցելով փոքր բյուջեով համայնքներին իրենց մասնաբաժինը վճարելու հարցում։
Մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները ողջունեցին տվյալ մոտեցումը՝ նշելով, որ հատկապես գյուղական բնակավայրերով համայնքներն ունեն այս աջակցության կարիքը, և մարզային իշխանությունը մասնագիտական ու տեխնիկական հարցերում կօժանդակի հայտերի կազմման ու ներկայացման գործընթացին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցությանն ու մարզի բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքին առնչվող այլ հարցեր ևս։
R2D Սյունիք ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 15:17:43