Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

28.11.2025

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Սուրեն Քեսեջյանը նոյեմբերի 27-ին մարզպետի աշխատակազմում առաջին անգամ ընդունել են Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ դեսպանության խորհրդականի և ռազմական կցորդի ուղեկցությամբ։

Նրանք ողջունել են դեսպանի այցը Սյունիք և շնորհակալություն հայտնել մարզի հանդեպ ուշադրության համար։
Հանդիպման ընթացքում բարձրաստիճան դիվանագետը հետաքրքրվել է մարզի կյանքին առնչվող տարբեր բնագավառներով, որի մասին հյուրընկալող կողմը համապարփակ տեղեկություններ է փոխանցել։
Մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները, նշելով, որ Սյունիքում արդեն իսկ ՀՀ քաղաքացիներ են բնակվում ու աշխատում, առաջարկեցին առավել սերտ համագործակցել՝ նրանց հետ կապված խնդիրների կամ աջակցման անհրաժեշտության դեպքում։
Հնդկական կողմին հետաքրքրում էին նաև մարզում խոշոր ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերը՝ հատկապես Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման ընթացքը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք թեմաների ևս, որոնք վերաբերում էին կրթական, մշակութային, տարբեր ոլորտներում մասնագետների վերապատրաստման ծրագրերին։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ու հանդիպման մասնակիցները հետագա սերտ ու ակտիվ համագործակցության պատրաստակամություն են հայտնել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-28 09:56:43