Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ «ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԼԻԳԱ» ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

06.12.2025

 Դեկտեմբերի 4-ին ու 5-ին կայացավ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի Սյունիքի մարզային փուլը, որը կազմակերպել էր մարզպետի աշխատակազմը։

Դպրոցականները մրցում էին երկու տարիքային խմբով՝ 6-7-րդ դասարաններ ու 8-9-րդ դասարաններ։
Մարզային փուլում 1-ին տարիքային խմբում հաղթող ճանաչվեց
Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմը։
Երկրորդ տեղում Կորնիձորի միջնակարգ դպրոցն էր,
երրորդում՝ Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
Երկրորդ տարիքային խմբում 1-ին տեղում Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի թիմն էր։

Երկրորդ հորիզոնականում Կապանի թիվ 6 հիմնական դպրոցն էր,
երրորդում՝ Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
Առաջին տեղ նվաճած թիմերը կմասնակցեն հանրապետական փուլին ու կներկայացնեն Սյունիքի մարզը եզրափակիչում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-08 10:58:07