Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում՝ «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի շրջանակներում
19.12.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմում դեկտեմբերի 18-ին կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել «Էկոտուրիզմի զարգացման և կառավարման առկա ուղեցույցների վերանայման տեխնիկական աջակցություն տրամադրելու խորհրդատվական ծառայություններ» ենթածրագրի նախնական արդյունքները:
Աշխատաժողովի օրակարգում էին ծրագրի ընդհանուր նկարագրությունը և հիմնական նպատակները, դաշտային աշխատանքների, ուսումնասիրությունների և ռազմավարական/իրավական գնահատումների ամփոփ արդյունքները, էկոտուրիզմի կառավարման խնդիրների, ռիսկերի և հնարավորությունների նկարագիրը, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացման հնարավոր սցենարները։
Ընթացքում հավաքվեցին նաև առաջարկություններ, դիտարկումներ և առաջնահերթություններ։


