Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՍՅՈՒՆԻՔԻ ԱՅԳԻՆ»՝ ՈՐՊԵՍ ՍՅՈՒՆԻՔ – ՕՎԵՐՆ-ՌՈՆ-ԱԼՊ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

20.12.2025

 Դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ Օվերն-Ռոն-Ալպի շրջանային խորհրդի շենքում, հանդիսավոր արարողությամբ «Սյունիքի այգի» անվանակոչվեց ձմեռային այգին, որը խորհրդանշում է Սյունիքի մարզի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները։

​Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Ֆրանսիայի ԱԺ-ում «Droite Républicaine» խմբակցության ղեկավար և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, ՕՌԱ ռեգիոնի նախկին նախագահ Լորան Վեքիեն։
Ֆաբրիս Պանկուկն իր ելույթում անդրադարձել է Սյունիք կատարած առաջին այցին, մարզի ղեկավարության հետ ունեցած շփումներին և ընդգծել, որ այդ այցը կարևոր նշանակություն է ունեցել իր անձնական և քաղաքական հանձնառության ամրապնդման գործում՝ ուղղված Սյունիք – Օվերն-Ռոն-Ալպ համագործակցության զարգացմանը։ Նա նշել է, որ «Սյունիքի այգու» բացումն այդ համագործակցության տեսանելի և խորքային արտացոլումն է ու ևս մեկ անգամ հաստատում է կողմերի միջև ձևավորված վստահության, փոխադարձ հարգանքի և երկարաժամկետ փոխգործակցության ամուր հիմքերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-24 14:18:52