Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ

23.12.2025

 Դեկտեմբերի 22-ին կայացավ Սյունիքի մարզի խորհրդի տարեվերջյան ամփոփիչ ու ընդլայնված նիստ, որը վարում էր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Մարզի խորհրդի նիստին մասնակցում էին Սյունիքի
համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզի իրավապահ մարմինների, ուժային կառույցների, ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարներ:
Առաջին անգամ կիրառվող ձևաչափով Ռոբերտ Ղուկասյանը ներկաներին սահիկաշարի միջոցով ներկայացրեց ավարտվող 2025 թվականի մասին ամփոփ տվյալներ, անցնող տարում տարբեր ոլորտներում կատարված աշխատանքը, մարզային կյանքի կարևոր ուղղությունների ցուցանիշները։
Նա անդրադարձ կատարեց մասնավորապես համայնքային բյուջեների հավաքման, սուբվենցիոն ծրագրերի իրականացման պատկերին, ճանապարհաշինական, առողջապահական, կրթական ոլորտների ծրագրերին, միջազգային գործընկերների հետ իրականացվող աշխատանքներին, պետական բազմաբնույթ ծրագրերի արդյունքներին։
Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ բարձր է գնահատում այս տարի մարզում կատարված աշխատանքներն ու դրա համար շնորհակալություն հայտնեց ներկաներին։
Նիստի ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս, հնչեցին առաջարկներ ու տրվեցին հանձնարարականներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-24 14:18:52