Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տարեվերջյան խորհրդակցություն՝ մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների հետ
26.12.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների տնօրենների մասնակցությամբ։
ՊՈԱԿ-ների ղեկավարները ներկայացրել են 2025-ի աշխատանքների ամփոփ պատկերն ու ցուցանիշները, որոք գոհացուցիչ են։
Քննարկվել են նաև ոլորտի՝ 2026 թ. առաջնահերթությունները, ինչպես նաև որոշ վայրերում սպասվող՝ շենքերի կառուցման կամ վերանորոգման ծրագրերը։
Անդրադարձ է եղել ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցերի ևս, իսկ վերջում Ն․Ղազարյանը շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցությամբ ու հաջողություններ մաղթել նոր աշխատանքային տարում։


