Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

31.12.2025

 Սիրելի՛ հայրենակիցներ

Ավարտվող տարվա վերջին օրը բոլորս կանգ ենք առնում՝ ամփոփելու, թե ինչ ուղի ենք անցել 2025 թվականին, ինչ ենք ավելացրել, պահպանել, կամ միգուցե կորցրել մեկամյա այս ճանապարհին։ Կարծում եմ՝ Սյունիքի համար անցնող տարին զարգանալու, ամրանալու և հույսով ու վստահությամբ առաջ նայելու տարի էր։

Այդ ամենի հիմքում մեր մարզի ուժն է՝ մարդկանց մեջ ու մարդկանց շնորհիվ առկա ուժը, որը սյունեցու համբերատարության, հայրենիքին նվիրվածության, աշխատասիրության ու պատասխանատվության մեջ է։

Այս զգացողությամբ ու լավատեսությամբ շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդի տոների առիթով։

Տարվա ընթացքում հնարավոր եղավ դժվարություններ հաղթահարելուն զուգահեռ ապահովել ստեղծարար աշխատանքը, զարգացնել մեր համայնքները և մարզում առաջընթաց ապահովել բոլոր բնագավառներում՝ տնտեսական, մշակութային, մարզական, սոցիալական, արտաքին կապեր և այլն։

Այսօրվա՝ կայուն խաղաղության տեսանելի ընթացքը վստահություն է տալիս, որ գալիք տարում այս ամենը կլինի շարունակական ու ավելի դրական արդյունքներով, ուստի 2026 թվականը դիմավորում ենք առավել հստակ պատկերացումներով, հավելյալ պարտավորություններով ու պատասխանատվությամբ։

Սիրելի՛ սյունեցիներ, տարեմուտին ընդառաջ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց գործով ու նվիրումով նպաստել են մարզում կայունության, առաջընթացի և հանրային համերաշխության պահպանմանը։

Ի վերջո, բոլորիս նպատակը նույնն է՝ ուժեղ համայնքներ, բնակիչների բարեկեցիկ կյանք, աճող տնտեսություն և խաղաղ Սյունիք։

Նոր տարում բոլորիդ լուսավոր իրադարձություններ, նվիրական իղձերի իրականացում, բարօրություն և ապագայի հանդեպ լավատեսություն եմ մաղթում։

Թո՛ղ 2026 թվականը լինի կայուն զարգացման և նոր հաջողություններ գրանցելու տարի՝ ի նպաստ մեր երկրի առաջընթացի, և թո՛ղ Նոր տարին յուրաքանչյուր տուն և ընտանիք բերի սեր, ջերմություն ու խաղաղություն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-05 10:39:35