Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

13.01.2026

 Այսօր Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում կայացավ ձմեռային զորակոչի սյունիքյան հերթական հավաքը, և հանդիսավոր արարողությամբ ՀՀ զինված ուժերում ծառայելու մեկնեցին կապանցի ու քաջարանցի նորակոչիկները։

Զորակոչի՝ մեր մարզի առաջին հավաքը կայացել էր Գորիսում՝ հունվարի 7-ին։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից տղաներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։
«Յուրաքանչյուր սյունեցի տղամարդ հայրենքին ծառայում է ոչ միայն բանակ զորակոչվելու ընթացքում, այլ իր ողջ կյանքում, հետևաբար, առաջիկա 18 ամիսները պետք է լավագույնս օգտագործեք նորը սովորելու ու անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար», - ասաց նա։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-14 17:17:51