Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առաջին անգամ նշվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը...
27.01.2026
Հունվարի 27-ին՝ ՀՀ-ում առաջին անգամ նշվող Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի աշխատակազմի անդամների, Սյունիքի ուժային և իրավապահ կառույցների ղեկավարների, պետական տարբեր հիմնարկների ներկայացուցիչների, զինծառայողների ու բազմաթիվ կապանցիների ուղեկցությամբ այցելել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր։
Հարգանքի ու խոնարհումի երթի մասնակիցները ծաղկադրում են կատարել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների շիրիմներին և Վազգեն Սարգսյանի կիսանդրուն։
Առաջին անգամ օրենքով սահմանված հիշատակի այս օրը ևս մեկ առիթ դարձավ արժևորելու հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների անմահ սխրանքը, վերահաստատելու երախտագիտությունն ու խոնարհումը նրանց հիշատակի առաջ։


