Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ

29.01.2026

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հունվարի 28-ին Կապանի N զորամասում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորելով ներկաներին՝ նա նշել է, որ բանակի ամրությունը բոլորից է կախված, բայց առաջին հերթին` զինվորից․
«34 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց աշխարհին, որ ի վիճակի է պաշտպանել իր սահմանների և ժողովրդի անվտանգությունը։ Այսօր մենք, նշելով բանակի օրը, փաստում ենք, որ Հայաստանը կլինի հարատև, անկախ, ուժեղ պետություն, և այդ ուժն ապահովողը դուք եք»։
Ելույթ են ունեցել հրամանատարներ, խրախուսվել ու պարգևատրվել են զինվորականներ, հնչել՝ զորացրման հրամաններ։
Տոնական միջոցառումը շարունակվել է հանդիսավոր տողան-քայլերթով ու համերգային կատարումներով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 12:49:32