Տպել
Ղեկավար կոմիտեի նիստին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի նախարարությունների, շահագրգիռ կազմակերպությունների և ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչները՝ վերահաստատելով համատեղ հանձնառությունը Հայաստանում կայուն հողօգտագործման և հողերի վերականգնման ջանքերի առաջմղման ուղղությամբ։
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալը մասնակցել է հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագրի կառավարման խորհրդի նիստին
02.02.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը մասնակցել է «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պարտավորությունների կատարում՝ հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագրի կառավարման խորհրդի նիստին, որը կազմակերպել էին ՀՀ ՇՄ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են 2025 թ. իրականացված աշխատանքների արդյունքները և 2026-ի տարեկան աշխատանքային պլանի համար առաջարկվող միջոցառումները։
Սյունիքի մարզում, մասնավորապես, ծրագրիր շրջանակում 2025-ին
- Սիսիան համայնքի Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերում 100 հեկտար դեգրադացված վարելահողերում (15-20 տարի չմշակված տարածքներում) կատարվել է վար և կուլտիվացիա, վարսակի, հաճարի, գարու, կորնգանի և արվույտի ցանք,
- Սիսիանի Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերում կատարվել է 40 հա դեգրադացված արոտավայրերի և խոտհարքների բարելավում,
- նույն համայնքի շահառուներին տրամադրվել են լոլիկի, սմբուկի, տաքդեղի, հազարի՝ փակ արմատային համակարգով սածիլներ և վարունգի սերմեր։ Ընտրվել են վաղահաս, բարձր բերքատվությամբ, հիվանդությունների նկատմամբ համեմատաբար դիմացկուն, շուկայում մեծ պահանջարկ ունեցող սորտեր և հիբրիդներ։
- Համայնքի շահառուներին տրամադրվել են գյուղատնտեսական կցորդիչներ՝ հողերի բարելավման և դեգրադացիայի չեզոքացման նպատակով, հատկացվել են նաև մեղվաքամիչներ և վաճառքի համար նախատեսված մեղրի տարաներ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից և իրականացվում է ՄԱԿ ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» հետ համատեղ:
Ղեկավար կոմիտեի նիստին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի նախարարությունների, շահագրգիռ կազմակերպությունների և ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչները՝ վերահաստատելով համատեղ հանձնառությունը Հայաստանում կայուն հողօգտագործման և հողերի վերականգնման ջանքերի առաջմղման ուղղությամբ։


