Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ

04.02.2026

 Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմում վաստակած հանգստի ճանապարհեցին Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանին։

Նա 2001 թվականից՝ արդեն 25 տարի, աշխատել է Սյունիքի մարզպետի աշխատակազմում՝ Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետ, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ, հետո՝ նույն բաժնի պետ, իսկ 2014 թվականից ղեկավարել է զորահավաքային նախապատրաստության բաժինը:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Արսեն Գրիգորյանին կատարած աշխատանքի համար: Մարզպետը նաև շնորհակալագիր հանձնեց նրան՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:
Գործընկերները ևս իրենց գնահատանքի խոսքն ու բարեմաղթանքներն ուղղեցին պարոն Գրիգորյանին:
Իր խոսքում Արսեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին և ողջ աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով. «Ինձ համար միշտ առաջնայինը եղել է պետությանն ու հայրենիքին ծառայելը»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-05 17:42:20