Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԵՏԸ

25.02.2026

 Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ ներկայացվեց Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության նորանշանակ պետ Արա Նահապետյանը։

Նրան ներկայացնելիս՝ մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներն ընդգծեցին, որ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտները մարզի համար կենսական նշանակություն ունեն, և բնագավառի զարգացումն ու առկա մարտահրավերների հաղթահարումը պահանջում են նվիրված աշխատանք, ուստի կարևոր է համակարգում բարձր որակավորում ունեցող և հմուտ մասնագետների ներգրավվածությունը։
Նրանք շնորհավորեցին Արա Նահապետյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք և ձեռքբերումներ։
Պարոն Նահապետյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, ներկաներին համառոտ ներկայացրեց իր անցած մասնագիտական ուղին, կրթությունը և աշխատանքային կենսագրությունը։ Նա հույս հայտնեց, որ համատեղ թիմային և փոխհամաձայնեցված աշխատանքի շնորհիվ կհաջողվի առավելագույն արդյունավետությամբ լուծել ոլորտի առջև ծառացած խնդիրները, կյանքի կոչել նոր նախաձեռնություններ՝ ի նպաստ մարզում գյուղատնտեսության զարգացման և շրջակա միջավայրի կայուն պահպանության։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-25 12:04:48