Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲՄԿ՝ ԿՈՌՆԻՁՈՐՈՒՄ
02.03.2026
Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում ավարտին են մոտենում նոր մոդուլային բուժակ-մանկաբարձական կետի ձևավորման աշխատանքները։
Այս պահին արդեն՝ շենքի կառուցումից հետո, ընթանում է կահավորման և բժշկական գույքի տեղադրման գործընթացը։
Նախկին՝ մասնավոր տան մեջ տեղակայված բուժկետը տեղափոխվում է հատուկ կառուցված, հարմարավետ ու ժամանակակից շենք, և առաջնային բուժօգնությունն արդեն հասանելի կլինի նոր պայմաններում։
Ծրագիրն իրականացվում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ձևավորված արդյունավետ գործընկերության ու անցած տարի ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում։
Սա Տեղ համայնքում ԿԽՄԿ-ի աջակցությամբ կյանքի կոչված երկրորդ նմանատիպ նախագիծն է (առաջին մոդուլային ԲՄԿ-ն շահագործվել է Արավուս բնակավայրում)։


