Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵՎՍ ԻՆԸ ԴՊՐՈՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԻԱՑԱՎ «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» ԾՐԱԳՐԻՆ
05.03.2026
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի և Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Աճանանի միջնակարգ դպրոցում կազմակերպեց միջոցառում՝ նվիրված «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» ծրագրի հաջորդ փուլի մեկնարկին:
Այս փուլում ծրագրի ծածկույթը կընդլայնվի՝ ներառելով մարզի ևս 9 դպրոց։ Ծրագիրը կապում է դպրոցական սնունդը տեղական գյուղատնտեսության, սննդի և վերականգնվող էներգիայի հետ։
Սյունիքի մարզի՝ նախկինում ծրագրին միացած 21 դպրոցները մասնակցեցին օրվա քննարկումներին և կիսվեցին լավագույն փորձով: Մասնակիցները նաև այցելեցին Աճանանի դպրոցի ինտենսիվ այգի՝ դիտելու, թե ինչպես է գյուղատնտեսական արտադրությունը ինտեգրվում դպրոցական սննդին «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» ծրագրի շրջանակներում, համտեսեցին ստացված բերքն ու դիտարկեցին տեղադրված արևային կայանները։
Մասնակից դպրոցների հետ ստորագրվել են նաև փոխըմբռնման հուշագրեր, որոնք սահմանում են ծրագրի շրջանակում՝ գալիք փուլում ամրագրված դերերն ու պարտականությունները։


