Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքում նախատեսվում է ուսումնասիրել 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի ջրամատակարարման նախագծեր
07.03.2026
Սյունիքի մարզպետի խորհրդականներ Կարեն Բալյանը և Նվարդ Հարությունյանը հանդիպում ու քննարկում են ունեցել «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման բաղադրիչով ՀՀ Ջրային կոմիտեի խորհրդատու «Ջինջ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։
Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության արդյունքում նախատեսվում է Սյունիքի մարզում ուսումնասիրել 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի ջրամատակարարման նախագծեր՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։
Հիշեցնենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն եվրո է, այն բաժանված է երկու մասի՝ 25 մլն եվրո նախատեսված է բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի բարելավման համար, մյուս 25 մլն եվրոն՝ կրթական և առողջապահական բաղադրիչների համար։


