Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

️Սյունիքի մարզպետի աշխատակազմում հյուրընկալվել է ՄԱԿ-ի աշխատանքային խումբը. քննարկվել են գենդերային հավասարությանն առնչվող հարցեր

21.03.2026

 Մարտի 20-ին մոնիտորինգային այցով Սյունիքի մարզում էր ՄԱԿ-ի՝ կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության դեմ պայքարի հարցերով աշխատանքային խումբը (UN Working Group on Discrimination against Women and Girls):

Այցի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են մարզպետին կից գենդերային հարցերով մշտական հանձնաժողովի անդամները և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիչները։
Հանդիպումը մեկնարկել է Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանի ողջույնի խոսքով. նա կարևորել է նմանատիպ քննարկումների դերը մարզի զարգացման գործընթացում։
Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք առանցքային թեմաների։ Մասնավորապես, քննարկվել են մարզպետին կից գենդերային հարցերով մշտական հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում և որոշումների կայացման մակարդակում կանանց ակտիվ ներգրավվածությանն առնչվող հարցեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-30 12:01:52