Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր-2026-ի մարզային փուլը
24.03.2026
Կայացավ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր-2026-ի Սյունիքի մարզային փուլը։
Համայնքային փուլին երկու տարիքային փուլով մասնակցած 100 թիմերից առաջին տեղ նվաճածները մասնակցեցին մարզային փուլին։
5-9-րդ դասարանների մրցաշարը կայացավ մարտի 19-ին, որին մասնակցած 5 թիմերից հաղթող ճանաչվեց
Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմը։
2-րդ տեղում Գորիսի Ս․ Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի թիմն էր,
3-րդը՝ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
7-9-րդ դասարանների մրցաշարի մարզային փուլը կայացավ մարտի 20-ին։
Մասնակից 4 թիմերից
1-ին տեղում Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցն էր,
2-րդ տեղում՝ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը,
3-րդ տեղում՝ Հալիձորի միջնակարգ դպրոցը։
Առաջին տեղ գրաված թիմերը կմասնակցեն եզրափակիչ հանրապետական փուլին։


