Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

27.03.2026

 Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Հանդիպման մեկնարկին մարզպետը ցավակցություն է հայտնել դեսպանին՝ վերջին իրադարձությունների հետևանքով Իրանում զոհերի համար։
Բարձրաստիճան դիվանագետի առաջին այցը Սյունիք ճանաչողական էր։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։
Անդրադարձ է եղել նաև Սյունիքի համայնքների և ԻԻՀ քաղաքների միջև մեկնարկած «քույրացման» գործընթացին։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը համատեղ ծրագրեր իրականացնելու համար և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-30 12:01:52