Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են «Դպրոցահեն ատամնաբուժական կանխարգելում» ծրագրի միջոցառումները
28.03.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը Գորիսում այցելել են «Հովարդ Կարագոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, որտեղ հանդիպել են գործադիր տնօրեն Լիանա Սարգսյանին և բժշկական ծրագրերի տնօրեն Ալիսա Բադալյանին։
Կազմակերպության Գորիսի կլինիկան գործում է 1996 թվականից։ Այն մատուցում է անվճար մանկական ստոմատոլոգիական և ատամնաբուժական կանխարգելման ծառայություններ մարզի բոլոր՝ մինչև 14 տարեկան երեխաներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր «Դպրոցահեն ատամնաբուժական կանխարգելում» ծրագրի շրջանակում բերանի խոռոչի առողջության կանխարգելիչ ու իրազեկման միջոցառումների իրականացման վերաբերյալ։
Ծրագիրն իրականացվում է Գորիսում և հարակից համայնքներում 1-7-րդ դասարանների դպրոցականների համար։
Քննարկելով ծրագրի մանրամասներն ու համագործակցության հնարավոր ուղղությունները՝ մարզպետի աշխատակազմի ու բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներն առավել սերտ ու շարունակական փոխգործակցության պատրաստակամություն հայտնեցին։


