Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
09.04.2026
Ապրիլի 9-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն ընդունել են Եվրոպական միության մարդասիրական կազմակերպության (EU-ECHO), Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՄԱԿ-ի փախստականների գործակալության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում» համատեղ իրականացվող ծրագրի ընթացքը, արդյունավետությունը, շարունակելիությունն ու ներգրավվածության շրջանակը։
Կողմերը շեշտել են ծրագրի դերը Սյունիքի մարզի համայնքներում աղետների ռիսկերի նվազեցման, բնակչության իրազեկվածության բարձրացման գործում։ Նախաձեռնությունը միտված է նաև արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը և կայուն զարգացման ապահովմանը։
Սյունիքի մարզպետի տեղակալը կարևորել է սերտ համագործակցությունը մարզի դիմակայության և աղետներին պատրաստվածության հարցում՝ նշելով, որ նման իրավիճակներում գնահատելի է լինում ոչ միայն նյութական աջակցությունը, այլև այդ համատեքստում փորձի փոխանակումը և մասնագիտական կարողությունների բարձրացումը։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև այն ոլորտներին, որտեղ հնարավոր են կողմերի համագործակցությամբ նոր ծրագրեր։






