Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՊԱՆՈՒՄ
15.04.2026
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը դիտարկել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդմամբ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով Կապանում այս պահին ընթացող հետևյալ շինաշխատանքները։
Դեպի Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 19 բազմաբնակարան բնակելի շենք տանող ճանապարհի և շենքի բակի վերակառուցում և ասֆալտապատում։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 28 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 55 տոկոս։
Իրականացվել է աշխատանքների 95 տոկոսը։
Դեպի Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 10,15,18 բազմաբնակարան շենքեր տանող ճանապարհների և շենքերի բակերի վերակառուցում և ասֆալտապատում։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 63, 6 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 55 տոկոս։
Իրականացվել է աշխատանքների 65 տոկոսը։






