Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ
11.05.2026
Սյունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության աշխատակիցները հետևել են ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող՝ «Քաջարան համայնքի «Մ2-Գեղի-Գեղավանք (3-րդ փուլ), Լեռնաձոր-Փուխրուտ/Կաթնառատ (2-րդ փուլ) ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում/բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացող աշխատանքներին։
Ծրագրի պայմանագրային արժեքը 513, 027 մլն դրամ է, որի մեջ պետբյուջեից վճարվող մասնաբաժինը 59,41% է, համայնքային հատկացումը՝ 2,59%, այլ ներդնողներինը՝ 38%։
Ներկա պահին կատարվել է աշխատանքների մոտ 35%-ը, ծրագրի ավարտը նախատեսվում է 2026 թվականին։
Շինարարությունն իրականացնում է «Ապառաժ» ՍՊԸ-ն։








