Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՏԱԼՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
20.05.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությանյանը մայիսի 19-ին մասնակցել է Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նատալյա Բաղդասարյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին։ Շնորհավորելով նրան տարեդարձի կապակցությամբ, շնորհակալություն հայտնելով ու գնահատանքի խոսքեր հղելով բեմական գործունեության համար՝ նա Սյունիքի մարզպետի շնորհակալագիր է հանձնել Ն․ Բաղդասարյանին՝ թատերական արվեստի զարգացման և մշակութային կյանքի հարստացման գործում ունեցած նշանակալի ավանդի, բեմարվեստին երկարամյա ու նվիրված ծառայության, բարձր մասնագիտական վարպետության և ստեղծագործական վաստակի համար։



