Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.06.2026

 Սիրելի՛ երեխաներ     

Հունիսի 1-ը ձեր ժպիտների, երազանքների և իրավունքների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու օր է, քանզի այդ ամենի համար ամեն օր ենք պարտավոր պատասխանատու լինել։

Չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո և հոգատարության անվտանգ միջավայրում, ունենա կրթվելու, զարգանալու և իր ներուժն ամբողջությամբ բացահայտելու հնարավորություն։

Մեր այսօրվա բոլոր ջանքերն ու որոշումները մեկ նպատակ ունեն՝ կառուցել խաղաղ ու արժանապատիվ ապագա ձեզ համար։

Շնորհավորո՛ւմ եմ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, բոլորիդ անհոգ մանկություն, առողջություն և երջանիկ օրեր եմ մաղթում ու նաև վերահաստատում մեր հաստատակամ հանձնառությունը՝ կերտելու ապահով, կայուն և խաղաղ միջավայր, որտեղ մեր փոքրիկները կկարողանան անվախ երազել, սովորել ու բացահայտել իրենց տաղանդները։

Հե՛նց մանուկների աչքերում է երևում այն Հայաստանը, որը պարտավոր ենք կառուցել։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-01 15:53:18