Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

02.07.2026

 Սյունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ մարզում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման ծրագրի ընթացքի և անասնաբուժության ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ), «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աշխատակիցները, Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության ներկայացուցիչներ, խոշորացված համայնքների և բնակավայրերի պատասխանատուներ, համայնքային անասնաբույժներ ու համաճարակաբաններ։
Քննարկման առանցքային թեմաներերկց էր կենդանիների հաշվառման «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային հարթակում առկա անհամապատասխանությունների վերացումը։
Անասնաբույժները բարձրաձայնել են իրենց աշխատանքային պայմաններին վերաբերող մի շարք խնդիրների մասին` ցածր աշխատավարձեր, տրանսպորտային միջոցների, հատուկ հանդերձանքի և հագուստի պակաս։
Մարզում նաև անասնաբուժական նոր կադրերի լուրջ կարիք կա․ մեկ անասնաբույժը հաճախ սպասարկում է 11-12 գյուղ, որը ֆիզիկապես անհնար է դարձնում աշխատանքների ժամանակին և ամբողջական իրականացումը։
Ոլորտի պատասխանատուները կարևորել են անասնաբույժի աշխատանքը երիտասարդ մասնագետների համար առավել գրավիչ դարձնելու անհրաժեշտությունը։
Անդրադարձել են նաև մարզում սպանդանոցների գործունեությանը։
Քննարկման արդյունքներով նախանշվել են հետագա քայլերը՝ ուղղված համարակալման ծրագրի արդյունավետության բարձրացմանը, տվյալների բազայի ճշգրտմանը և անասնաբույժների աշխատանքային պայմանների բարելավման հարցերի կարգավորմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-16 17:23:17