Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05.07.2026
Հարգելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Հուլիսի 5-ի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Այս պետական տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի դարավոր ձգտումն ու անշրջելի կամքը՝ կերտելու ազատ, ինքնիշխան, իրավական և ժողովրդավարական պետություն։
Սահմանադրությունը յուրաքանչյուր անկախ երկրի գոյության, կայունության և հզորության իրավական հենասյունն է։ Բայց այն զուտ իրավական փաստաթուղթ չէ, այլ մեր հավաքական արժեքների, համակեցության կանոնների և ապագայի տեսլականի մարմնավորումը։
Մայր օրենքն է այն ամուր հիմքը, որի վրա կառուցվում է ՀՀ պետականությունը։ Եվ մեր երկրի կյանքի յուրաքանչյուր ոլորտում Սահմանադրությունը առանցքային դերակատարում ունի։ Մայր օրենքով են սահմանվում և պաշտպանվում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հստակեցվում են պետական իշխանության թևերի գործառույթներն ու փոխզսպման մեխանիզմները։
Մեկ անգամ ևս շնորհավորելով այս կարևոր պետական տոնի առթիվ՝ մեր հայրենիքին մաղթում եմ հարատև խաղաղություն և առաջընթաց։
Թող օրենքի գերակայությունն ու փոխադարձ հարգանքը դառնան մեր հասարակության մշտական ուղեկիցը։
Թող Հայաստանի Հանրապետությունը շարունակի զարգանալ որպես ժողովրդավարական, ինքնիշխան և իրավական պետություն, իսկ մեր քաղաքացիները վստահությամբ նայեն վաղվա օրվան՝ ապրելով անվտանգ, արժանապատիվ և ստեղծարար միջավայրում։


