Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԵՏ

21.07.2026

Սյունիքի մարզպետի աշխատակազմում քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն ու համակարգային խնդիրների լուծմանն ուղղված հարցեր
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է մարզպետի աշխատակազմի և պետական այլ կառույցների միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը, որը միտված է Սյունիքում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև առկա մարտահրավերների ու խնդիրների արագ արձագանքմանը։
Քննարկվել է նաև խնդիրների լուծման ընթացքը․ արձանագրվել է, որ ՀՀ ՄԻՊ-ի նախորդ այցելությունների ժամանակ բարձրացված համընդհանուր ու համակարգային հարցերի զգալի մասը ՀՀ կառավարության և մարզային իշխանությունների համատեղ ջանքերով լուծվել կամ գտնվում են լուծման փուլում։
Անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերին, բժշկական ծառայությունների հասանելիությանն ու որակի բարձրացմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական այլ առաջնահերթությունների։
«Սյունիքի մարզպետի աշխատակազմը բարձր է գնահատում բաց, կառուցողական և արդյունավետ համագործակցությունը։ Մեր առաջնահերթությունն է ապահովել մարզի բնակիչների իրավունքների պաշտպանությունը և հետևողականորեն լուծում տալ բոլոր բարձրացված հարցերին», - նշել է Ռոբերտ Ղուկասյանը։
Անահիտ Մանասյանն ասել է, - «Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ ձևավորվել է պետական կառավարման համակարգում ամենաարդյունավետ համագործակցություններից մեկը։ Նույնիսկ բարդ հարցերում մենք կարողանում ենք համատեղ ջանքերով հասնել դրական արդյունքների»։
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ աշխատանքը՝ հանուն Սյունիքի մարզի համաչափ զարգացման և բնակիչների բարեկեցության։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-14 12:06:57