Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՈՐ ԲՄԿ ԿՈՌՆԻՁՈՐՈՒՄ

08.08.2026

 Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մասնակցել են մոդուլային բուժակ-մանկաբարձական կետի բացման արարողությանը։

Սա երկրորդ նմանատիպ նախագիծն է, որն իրականացվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ունեցած հուշագրի շրջանակներում և համայնքի հետ համագործակցությամբ։ Մոդուլային ԲՄԿ-ն կառուցվել, կահավորվել, սարքավորումներով հագեցվել է կոմիտեի միջոցներով։ Այն ապահովված է նաև արևային վահանակներով։
Արարողությանը ներկա էին նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեն և այլ ներկայացուցիչներ, Կոռնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանը, ԲՄԿ-ի բուժանձնակազմը, գյուղի բնակիչներ։
Նորաբաց կենտրոնի շնորհիվ Կոռնիձորի բնակիչներն այսուհետ առաջնային անհրաժեշտության որակյալ բժշկական ծառայություններ կստանան ժամանակակից ու հարմարավետ պայմաններում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-10 18:00:20