Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԴԻՊԼՈՄՆԵՐ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

26.08.2026

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում մասնակցել է 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու հանդիսավոր արարողությանը։

Նա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորել է շրջանավարտներին, մասնագիտական հաջողություններ մաղթել և նշել․
«Կարծում եմ՝ յուրաքանչյուրիդ ընտանիքում այս օրը ամենասպասվածներից մեկն է եղել, որովհետև այսօր ձեզ հանձնում են մի փաստաթուղթ, որը փաստում է, որ դուք արդեն ունեք մասնագիտություն և կարող եք ինքներդ որոշել, թե ինչ ճանապարհ եք ընտրում»։
Հայկ Հարությունյանն ընդգծել է նաև, որ դիպլոմը միայն ուսումնառության ավարտը հավաստող փաստաթուղթ չէ․ այն նոր փուլ մտնելու և սեփական գիտելիքն ու մասնագիտական կարողությունները գործնականում կիրառելու հնարավորություն է։
Միջոցառմանը ներկա էին նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Արմեն Ստեփանյանը, այլ հյուրեր։
Այս տարի ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը 76 շրջանավարտ է ունեցել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-28 17:04:08