Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ

28.08.2026

 Երեկվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի (հրատապ) համարվող ծրագրերի իրականացումը:

Ըստ այդմ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 287,140.6 հազար դրամ, որից 15,142․5 հազար դրամը՝ Լոռու մարզպետի աշխատակազմին, 69,667․9 հազար դրամը՝ Շիրակի, 31,985․0 հազար դրամը՝ Սյունիքի, 437․0 հազար դրամը՝ Վայոց ձորի, 169,908․2 հազար դրամը՝ Տավուշի։
Սյունիքի մարզում կիրականացվեն Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրում խաղահրապարակի կառուցման աշխատանքներ։
Անդրադառնալով Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանն այն համարել է շատ խորհրդանշական. «Շատ կարևոր է, որ Ներքին Հանդի ժողովուրդը խնդրել են իրենց համար խաղահրապարակ կառուցել։ Այսինքն, որ ասում ենք՝ խաղաղությունը կա թե չկա, սրա մասին է։ Դա նշանակում է, որ Ներքին Հանդի ծնողները պատրաստ են երեխաներին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, չունեն չէ՞ մտավախություն։ Պարզ է, որ սահմանազատում արված չէ այնտեղ, պարզ է, որ հարցեր կան։ Դա նշանակում է, որ մարդիկ նաև արդեն արձանագրել են, որ այդ հարցերի լուծման ընդհանուր տրամաբանությունը և փիլիսոփայությունը տեղափոխվել է այլ դաշտ։ Այդ դաշտը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում վավերացված է, պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է։ Եվ սա շատ խորհրդանշական է»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-02 17:40:42