Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունը գումար է հատկացրել դեպի Սյունիքի նոր կառուցվող կրթօջախներ ճանապարհների հիմնանորոգման համար

11.09.2026

 ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 383 մլն 998 հազար դրամ է հատկացվել դեպի Սյունիքի մարզի նոր կառուցված/կառուցվող 3 կրթօջախներ տանող ճանապարհների հիմնանորոգման/միջին նորոգման աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար․
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակների կրթահամալիր տանող 1.34 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն՝ 283 մլն 677 հազար դրամ,
Գորիս համայնքի Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց տանող 0.4 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում՝ 67 մլն 966 հազար դրամ,
Կապան համայնքի Սյունիքի կրթահամալիր տանող 0․22 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում՝ 32 մլն 354 հազար դրամ։
Հիշեցնենք, որ կառավարության գլխավոր առաջնահերթություններից է Հայաստանի ողջ տարածքում դեպի նոր կառուցվող և վերանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների բարեկարգումն ու անվտանգությունը։

Աղբյուրը՝ https://www.primeminister.am/.../2026/09/11/Cabinet-meeting/ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-16 12:24:05