Տպել
Ամփոփելով հանդիպումը՝ Ռոբերտ Ղուկասյանը շեշտել է, որ մարզպետի աշխատակազմի համար առաջնահերթությունը Սյունիքի բնակիչների շահերն ու բարեկեցությունն են, և պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք կապահովեն դրական արդյունքներ։
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
17.09.2026
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի խոհրդական Սուրեն Քեսեջյանը, Գորիս և Քաջարան համայնքների, ՀՀ ԱԳՄԱ նախարարության ներկայացուցիչներ։
Կողմերը քննարկել են մարզային ու համայնքային մակարդակներում ապակենտրոնացված համագործակցության, տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական և մշակութային ոլորտներում առկա հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Դեսպան Կոպիրկինը խոսել է Սյունիքի տնտեսական և ռազմավարական կարևորության, մարզի տարբեր ոլորտներում առկա մեծ ներուժի մասին, անդրադարձել ճանապարհաշինարարական խոշոր ծրագրերին։
Ռոբերտ Ղուկասյանն ընդգծել է, որ միջհամայնքային ու միջպետական յուրաքանչյուր համագործակցության արդյունավետության գրավականը երկուստեք աշխատանքային խմբերի կողմից փաստաթղթերի և ծրագրերի մանրամասն մշակումն ու մասնագիտական վերլուծությունն է։
Կողմերն անդրադարձել են նաև հումանիտար ոլորտի ծրագրերին, մարզում գործող ռուսաց լեզվի կենտրոնների գործունեությանը։
Ամփոփելով հանդիպումը՝ Ռոբերտ Ղուկասյանը շեշտել է, որ մարզպետի աշխատակազմի համար առաջնահերթությունը Սյունիքի բնակիչների շահերն ու բարեկեցությունն են, և պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք կապահովեն դրական արդյունքներ։


